Եվս մեկ խաղահրապարակ Գյումրիում, «ՑԱՅԳ» ՀԸ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եվս մեկ խաղահրապարակ Գյումրիում


* 29-09-2016, 18:47 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Լիլիթ Հովհաննիսյան | Դիտվել է 1257 անգամ


Եվս մեկ խաղահրապարակ ԳյումրիումԱյսօր շահագործման է հանձնվել Գյումրու Երևանյան խճուղու փողոցներից մեկը, որը հարակից է Սամբո-ձյուդո մարզադպրոցին և թիվ 45 ավագ դպրոցին: 300 մետր երկարություն ունեցող փողոցը նորոգվել է ասֆալտապատման եղանակով: Նորոգման աշխատանքներն իրականացվել են 15.4 մլն դրամ գումարով: Փողոցին կից բացվել է նաև մանկական նոր խաղահրապարակ: Այն կահավորված վիճակում հանձնվել է թաղի բնակչությանը: Նախքան խաղահրապարակի կառուցումը իրականացվել են տարածքի մաքրման աշխատանքներ, տեղադրվել են նոր ճոճանակներ և նստարաններ: Այժմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է, մանուկների և մեծահասակների ժամանցն արդյունավետ կազմակերպելու պայմաններ են ստեղծվել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով, քաղաքի տարբեր թաղամասերում խաղահրապարակների բացման աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS