Նոր օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նոր օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր


* 29-09-2016, 16:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 794 անգամ


Նոր օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիրTert.am: Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը, համաձայն որի՝ պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններին առնվազն 3 տոկոս ձայն հավաքի, ինչպես գործող օրենքում:

Նախարարը հայտնեց, որ պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր՝ ներկայիս 2000-ի փոխարեն, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը։

Անդրադառնալով Կուսակցությունների մասին օրենքի գործող կարգավորումներին, որի համաձայն կուսակցությունը տարածքային ստորաբաժանումներ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, նախարարը նշեց, որ նախագծով կուսակցությունը կարող է տարածքային ստորաբաժանումներ ունենալ ոչ թե ՀՀ ամբողջ տարածքում, այլ Երևան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում, կամ Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում: Բացի այդ, նախագծով կարգավորվել են նաև կուսակցությունների գրանցման, դիմումի վերադարձման, մերժման և կուսակցության գործունեությունը արգելելու հիմքերը:

Նշենք, որ պայմանավորված 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը սահմանադրական օրենք է համարվում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (217)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS