Անիի ավերակներ այցելած թուրք ուսանողներին «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրություն է եկել
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Անիի ավերակներ այցելած թուրք ուսանողներին «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրություն է եկել


* 29-09-2016, 12:33 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 834 անգամ


Անիի ավերակներ այցելած թուրք ուսանողներին «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրություն է եկելTert.am: Ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգի մեջ մտնող պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողներն Անիի հայտնի ավերակների տարածքում գտնվելիս միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից ստացել են «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրությունը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել վերջիններիս դասախոսների շրջանում:

Այս մասին ահազանգել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության և պատմության ֆակուլտետի դասախոս, «Ցեղասպանության չհիմնավորված մեղադրանքների դեմ պայքարի» միության նախագահ Սավաշ Էյիլմեզը, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

«Այսինքն՝ այս օպերատորը (նկատի ունի GSM-ը-Խմբ.) պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններում և, այդպիսով, իրականացրել է հայերի երազանքը: Այն պարագայում, երբ մենք տարիներ շարունակ մեր ամբողջ ներուժով պայքարում ենք, որպեսզի պատմենք աշխարհին, թե ինչ անարդարության ենք ենթարկվում Հայկական խնդրի հարցում, մեր իսկ երկրում նման իրավիճակի հանդիպելը մեզ շատ տխրեցրել և զարմացրել է: Էրզրումի փաստաբանների գրասենյակի հետ տանում ենք համապատասխան պատրաստություններ, մեր բողոքը ներկայացնելու ենք դատախազություն»,- ասել է Էյիլմեզը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS