X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հուշապուրակ ի հիշատակ հերոսի


* 23-09-2016, 17:00 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Հեղինե Մանուկյան | Դիտվել է 1177 անգամ


Հուշապուրակ ի հիշատակ հերոսիՀուշաքար և ցայտաղբյուր ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին 2012 թվականին զոհված ժամկետային զինծառայող Հրաչ Սարգսյանին: Հերոսը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Գյումրիում: 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրու զինկոմիսարիատից զորակոչվել էր Հայոց բանակ: Ժամկետային զինվորական ծառայության անցել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի Կողբ զորամասում: 2012 թվականի հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արելյան հատվածում Բերդավան և Չինարի գյուղերի մոտակայքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հրաչ Սարգսյանը զոհվել էր՝ փրկելով իր 12 զինակից ընկերների կյանքը: 2012 թվականի հունիսի 18-ին Հրաչ Սարգսյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2018 (308)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS