X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հերոսի հոգու հենարաններն Աստված է ու հայրենիքը


* 31-08-2016, 16:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Լիլիթ Հովհաննիսյան | Դիտվել է 1229 անգամ


Հերոսի հոգու հենարաններն Աստված է ու հայրենիքըՎազգեն առաջինի անվան Գյումրու թիվ 27 դպրոցի բակում այսօր բացվել է խաչքար ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Վլադիմիր Մելքոնյանի: Վլադիմիր Մելքոնյանն այդ ուսումնական հաստատության սանն է եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Թալիշի թեժ մարտերում հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ 20-ամյա ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանը ջոկին դիրքերում տեղավորելիս է եղել: Թշնամու գնդակից կրծքավանդակի շրջանում ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է: Խաչքարի բացման պատիվը տրվել է Վլադիմիր Մելքոնյանի եղբորը` Սամվել Մելքոնյանին և քառօրյա պատերազմում հակառակորդի 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանին: Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հերոսի հարազատներն ու մտերիմներն: Խաչքարն օրհնվել է Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանի ձեռամբ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS