X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Առաջնագծի կատարելագործման աշխատանքները քառօրյա պատերազմից հետո միայն արագացվել են. Սեյրան Օհանյան


* 31-08-2016, 12:08 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 695 անգամ


Առաջնագծի կատարելագործման աշխատանքները քառօրյա պատերազմից հետո միայն արագացվել են. Սեյրան ՕհանյանԱռաջինագծ կատարելագործման աշխատանքները, տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները սկսվել են դեռևս 2013-ի վերջին, իսկ քառօրյա պատերազմից հետո այդ աշխատանքները միայն արագացվել են։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ առաջնագիծը վերափոխվում է և ինչ դասեր ենք քաղել քառօրյա պատերազմից։

«Թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն քառօրյա մարտական գործողություններից հետո: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական գիծը ինժեներական սարքավորումներով ամբողջ խորությամբ և ճակատով հագեցվածությունն ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարումը: Ուղղակի ինժեներական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները տարվել են այն տեղերում, որտեղ թեթևակի փոփոխություններ են եղել»,-ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով հագեցվածությունը շատ մարտական գործողություններում կանխարգելիչ նշանակություն է ունեցել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS