
«Նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս պահին որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են նայել, բոլորը պատճառաբանում են, որ նա դեռևս չի կարող վիրահատվել, քանի դեռ նրա վերքերը չեն լավացել, իսկ հուլիսի 26-ին, երբ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ երկու ժամ հետո և մինչ օրս վիրահատության չի ենթարկվել»,-ասել է փաստաբանը:
Հայարփի Սարգսյանը նշել է, որ անմարդկային պայմաններ են Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակում. «Ինքս եմ տեսել, իմ ներկայությամբ խավարասերները նրա վերքերի վրայով վազվզում էին: Հիվանդասենյակում աղբ էր կուտակված, սառնարանում որդեր էին, նրան շատ վատ պայմաններում են պահել մինչև հուլիսի 30-ը, չնայած փոխված հիվանդասենյակն էլ էականորեն չի տարբերվում նախորդից, միայն պատերն են ներկել և վերջ»,-նշել է նա:
Հովհաննես Հարությունյանի մյուս փաստաբան Արա Ղարագյոզյանը ևս Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է համարում, պայմաններն էլ անտանելի. «Իմ պաշտպանյալի վերքից արյուն է եկել, այդ արյունն այնքան ժամանակ չի փոխվել, որ չորացել է, բարձը սևացել էր»:
Բացի այդ, փաստաբանն ասել է Հովհաննսես Հարությունյանը խնամքի կարիք ունի, իսկ բուժօգնությունը նորմալ չի ցուցաբերվում. «Երբ իմ ներկայությամբ բժիշկը Հովհաննեսին «սիստեմա» էր միացնում, ինչը նրա մոտ չէր ստացվում, անկեղծացավ` ասելով, թե կյանքում առաջին անգամ է նման բան անում»: