Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Ծնողները երեխաներին դաստիարակելիս հաճախ ոտնահարում են նրանց իրավունքները բռնություն գործադրելով, որը խոչընդոտում է երեխայի զարգացմանը: Արատավոր այս երևույթի հաղթահարման համար համագործակցված մոտեցում է անհրաժեշտ ոստիկանության, մանկավարժների և հոգեբանների կողմից:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ