X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քառօրյա պատերազմում վիրավորված և այս պահին բուժման մեջ գտնվող 3 զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է


* 17-08-2016, 09:24 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 963 անգամ


Քառօրյա պատերազմում վիրավորված և այս պահին բուժման մեջ գտնվող 3 զինծառայողներից 2-ի վիճակը ծանր էTert.am: Ապրիլյան դեպքերի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել է հաշմանդամության կարգ:

ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ այս պահին բուժման մեջ է 3 հոգի. նրանցից 2-ի վիճակը դեռևս գնահատվում է ծանր: «Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական բուժօգնություն է ստացել և շարունակում է ստանալ 6 հոգի, իսկ օտարերկրյա պետությունում՝ 2-ը: 122 զինծառայող դուրս է գրվել հոսպիտալներից և հիվանդանոցներից, իսկ 11-ը դեռևս հետբուժական արձակուրդում է»,-նշել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

Հետագա վիրահատական բուժման կարիք ունի մեկ զինծառայող, ում մոտ նախատեսված է կատարել կոնքազդրային հոդի պրոթեզավորում: «Տարբեր մակարդակներում վերջույթների ամպուտացիայով պրոթեզավորվել է 5 զինծառայող, որոնց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողական օգնության շրջանակներում, ինչի կարգը և պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի՝ «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշմամբ»,-ասված է պատասխանում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (251)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS