X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՊՆ մեքենայի վթարից տուժած զինվորներից 3-ը ծանր վնասվածքներ են ստացել


* 15-08-2016, 17:45 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1078 անգամ


ՊՆ մեքենայի վթարից տուժած զինվորներից 3-ը ծանր վնասվածքներ են ստացելTert.am: Այսօր առավոտյան վթարի ենթարկված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից 3-ը ծանր կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր զինվորական հոսպիտալում լրագրողների հետ զրույցում ասել է Մուրացանի զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, գնդապետ Գևորգ Ոսկանյանը:

Գևորգ Ոսկանյանը նաև ասել է, որ այսօրվա վթարից հետո ընդհանուր առմամբ 17 զինծառայող է դիմել հիվանդանոցներ:

«Այս պահին հոսպիտալում 4 հոգի են հոսպիտալացված և 2 հոգու քիչ առաջ տեղափոխեցին «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ գլխուղեղի ցնցում և անրակի կոտրվածք ախտորոշումներով:

Ամենածանրը կոնքի կոտրվածքով, ողի կոտրվածքով և ազդրոսկրի վզիկի կոտրվածքով զինվորներն են: Անրակի կոտրվածքը ծանր վնասվածների մեջ չի մտնում: Մնացած հիվանդների մոտ սալջարդեր են մարմնի տարբեր հատվածներում և քերծվածքներ: Այս պահին բոլորը դեռ հոսպիտալում կմնան հնարավոր բարդություններից խուսափելու համար»,-ասել է Ոսկանյանը:

Ոսկանյանի խոսքով՝ կոտրվածքներ ունեցող զինվորները կմնան ու բուժումը կշարունակեն «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում: Իսկ վթարի ժամանակ քիչ տուժած զինվորներ չեն հոսպիտալացվի:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան. վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (308)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS