X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բնակարան առանց սեփականության իրավունքի


* 5-08-2016, 17:23 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: Լիլիթ Հովհաննիսյան | Դիտվել է 1106 անգամ


Բնակարան առանց սեփականության իրավունքիՍոցիալական բնակարանաշինության ծրագրի շուրջ քննարկում Գյումրու քաղաքապետարանում: Հուլիսի 6-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է Գյումրին առանց տնակների ծրագրի շրջանակներում համագործակցել և սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով: Բնակարանների կառուցման շինաշխատանքները կբաժանվեն փուլերի: Աշխատանքների առաջին փուլում նախատեսված է Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույց շենքից բնակարանների կառուցումը հասցնել ավարտին: Նախատեսված է առաջին փուլում 12 բնակարան հանձնել շահագործման: Այսօր` քննարկման ընթացքում «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է կառուցել բնակարաններ 72-75 մլն դրամի շրջանակներում: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատրաստ է տեղական բյուջեից հատկացնել գումարի 15%-ը: Մեկ շաբաթվա ընթացքում ներդրումային հարցերին պետք է տրվի վերջնական լուծում: Ծրագրի առաջին փուլը Գյումրիում կմեկնարկի համաձայնագրի կնքումից հետո: Շինարարական կազմակերպությունն էլ կընտրվի Գյումրիից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (20)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS