X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները


* 30-06-2016, 16:46 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1025 անգամ


Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։

2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Է.Չաղլյանը երկու ծառայակիցների հետ ինքնակամ լքել է զորամասի տարածքը և գնացել նշված ջրավազան՝ լողալու:

Պարզվել է, որ Է.Չաղլյանը ջրավազան ջուր լցնող խողովակի վրայից ցատկել է ջուրը, սուզվել, սակայն չկարողանալով լողալ, խեղդվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։



Զինվորական քննչական գլխավոր վարչություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS