X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաև դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ


* 30-06-2016, 14:48 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1187 անգամ


Պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաև դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհTert.am: Հայկական կողմը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհ ունենալու համար: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Հարավային Օսեթիայի ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ բանակցություններ են վարվում այդ ճանապարհը բացելու ուղղությամբ: Դիվանագիտական օղակներով պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաև դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ: Այս հարցով բանակցություններ են վարվում նաև ռուսական կողմի հետ, չնայած այս հարցը, մեծ մասամբ , հայկական կողմով չէ պայմանավորված, որովհետև Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական խնդիրներ ունեն: Դրանից ելնելով էլ, այդ ճանապարհը գործարկելու վերաբերյալ մեր հույսը գնահատվում է 50/50 հարաբերակցությամբ: Սակայն բանակցություններ կվարվեն, որպեսզի Հարավային Օսեթիայի ճանապարհը գոնե ժամանակավորապես բացվի»,-ասել է նախարարը:

Լարսի փակվելու վերաբերյալ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ Թերեթ գետի ջրի հունը, որ 100 տոկոս փոխվել էր, արդեն 50 տոկոսով վերականգնվել է, իսկ վրացական կողմի տրամադրած տվյալներով՝ ամենաշատը 10-14 օրից Լարսի ճանապարհը կբացվի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (356)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS