X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդում տարակարծություններ կան


* 17-05-2016, 19:10 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: Լիլիթ Հովհաննիսյան | Դիտվել է 1211 անգամ


«Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդում տարակարծություններ կանԱյսօր Գյումրու Սոցիալ-կրթական կենտրոնում տեղի է ունեցել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ՝ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ: Խորհրդի նախօրդ նիստում, հիշեցնենք, որոշվեց, որ «Գյումրին առանց տնակների» ծրագիրը փուլային եղանակով քաղաքն ազատելու է տնակներից՝ թաղամաս առ թաղամաս: Այսօրվա նիստում քննարկվել է, թե նախօրոք ընտրված 4 թաղամասի որ տարածքներից են սկսվելու տնակների մաքրման աշխատանքները: Առաջարկվել է քաղաքի կենտրոնական հատվածներից ապամոնտաժել բնակեցված տնակները, իսկ չբնակեցվածներն ապամոնտաժելու համար դիմել քաղաքապետարանի իրավաբանական ծառայությանը: Օրակարգային երկրորդ կետով առաջարկվել է «AM» իրավաբանական ընկերության և «ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնի համագործակցությամբ բնակության իրավունք տալ բնակչին գնված 4 մլն դրամ արժողությամբ բնակարանում՝ հետագայում մաս-մաս գումարը վերադարձնելու պայմանով: Սահմանված ժամկետից հետո գումարը չմարելու դեպքում, սակայն, տույժ ու տուգանք չի կիրառվելու, որոշումն ընդունվել է միաձայն: 3-րդ կետը ֆինանսական ելքերի ու մուտքերի հաշվետվությանն էր վերաբերում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS