X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հոգեգալստյան պատարագ Կրասարում


* 16-05-2016, 16:18 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: Նազելի Էլբակյան | Դիտվել է 961 անգամ


Հոգեգալստյան պատարագ ԿրասարումՇիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Հոգեգալստյան տոնի պատարագ է մատուցել Կրասար համայնքում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշում է Սբ. Զատկից հիսուն օր հետո: Այն առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որը տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը: Մինչև Հոգեգալստյան տոնն ընկած ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: Կրասարի եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է: Անանուն եկեղեցին չունի բեմ ու խորան: Այն ավելի շատ սրահ է, քան եկեղեցի: Կառուցվել է 90-ականներին` գյուղացիների ջանքերով: Կրասարցի երեխաների ճնշող մեծամասնությունը մկրտված չէ: Թեմի առաջնորդը պատգամել է հոգու մասին հոգալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS