X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Եվրոպական երիտասարդական պառլամենտը՝ Գյումրիում


* 7-05-2016, 16:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Լիլիթ Հովհաննիսյան | Դիտվել է 987 անգամ


Եվրոպական երիտասարդական պառլամենտը՝ ԳյումրիումԵվրոպական Երիտասարդական Պառլամենտն այսօր Գյումրիում համախմբել է Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 80 պատվիրակի: World Vision Հայաստանի աջակցությամբ Երիտասարդական պալատում տեղի է ունեցել 2-րդ միջմարզային ֆորումի բացման արարողությունը: Եվրոպական Երիտասարդական Պառլամենտը Հայաստանում անկուսակցական, անկախ կրթական ծրագիր է: Այն բանավեճերի, միջմշակութային հանդիպումների, քաղաքական, կրթական աշխատանքների և երիտասարդների միջև գաղափարների փոխանակման հնարավորություն է ստեղծում: Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ ֆորումի մասնակիցներին փոխանցելով քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղերձը և շնորհավորանքները: Եվրոպական Երիտասարդական Պառլամենտն իր ձևաչափով եզակի է մեր երկրում՝ մասնավորապես Երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գյումրիում: Ֆորումի ընթացքում 5 հանձնաժողովի շրջանակներում կքննարկվեն մարզերում երիտասարդների գործազրկությանը, բնակչության անհամաչափ տարաբնակեցմանը, տուրիզմի զարգացմանը և հղիության արհեստական ընդհատմանն առնչվող հարցեր: Նման համաժողովների անցկացումը պառլամենտի ներկայացուցիչների և մասնակիցների կարծիքով, կարևոր է, քանի որ նպաստում է մարզերում երիտասարդների իրազեկվածության և հասարակական ակտիվության մակարդակի բարձրացմանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (292)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS