X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ


* 30-04-2016, 13:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 906 անգամ


Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ։

2016 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 05:20-ին, «Սլավմեդ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ն.Մուսայելյանը հանկարծամահ է եղել:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ 24.04.2016 թվականին՝ ժամը 02:00-ին, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատուն է ընդունվել Ն.Մուսայելյանը, ով 25.04.2016 թվականին՝ ժամը 03:00-ին, բնական եղանակով ծննդաբերել է։ Նախնական տվյալներով՝ ծննդկանի մոտ զարգացել է սուր աղիքային անանցանելիություն, որի կապակցությամբ ապրիլի 27-ին վիրահատվել է, ինչից հետո, վիճակի կտրուկ վատանալու պատճառով, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ 28.04.2016 թվականին՝ ժամը 02:30-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (189)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS