Թուրքիայում աշխատանքից ազատել են ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցների. թուրք լրագրող
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում աշխատանքից ազատել են ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցների. թուրք լրագրող


* 30-04-2016, 13:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 678 անգամ


Թուրքիայում աշխատանքից ազատել են ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցների. թուրք լրագրողTert.am: Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցներ գործազուրկ են դարձել։ Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել է Zaman թերթի նախկին թղթակիցը։

Լրագրողի խոսքով՝ նրան ու նրա գործընկերներին հեռացրել են մի հոդվածով, որը չի նախատեսում փոխհատուցում։

«Անկարայում Zaman թերթի գրասենյակն այսօր փակ է, բոլոր աշխատակիցները հեռացվել են: Ընդհանուր, Zaman-ի և Cihan-ի խմբագրություններից հեռացվել է 400 մարդ` ներառյալ արտասահմանցի հատուկ թղթակիցները: Ընդ որում՝ ինձ և գործընկերներիս հեռացրել են մի հոդվածով, որը չի նախատեսում ոչ մի փոխհատուցում։ Դա ձևակերպվել է որպես «ծառայողական դիրքի չարաշահում» և «կազմակերպության իմիջին վնաս հասցնել»»,- նշել է լրագրողը:

Cihan-ի աշխատակիցը հաստատել է, որ իրենց խմբագրության լրագրողների մեծամասնությունը նույնպես ուրբաթ հեռացվել է։

«Անկարայում գործակալության գրասենյակում 25 լրագրողներից հեռացվել են 17-ը: Եթե այն ամբողջությամբ չփակվի, ապա, առնվազն, կշարունակի գործել կառավարական ԶԼՄ-ների աշխատակիցներով։ Նրանցից ոմանք արդեն մեր փոխարեն աշխատելու հրավեր են ստացել»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլում դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Cumhuriyet թերթի սյունակագիր Հիքմեթ Չեթինքայային և Ջեյդա Քարանին, ովքեր իրենց հոդվածները պատկերազարդել են ֆրանսիական Charlie Hebdo թերթից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներով։


Նույն թերթի լրագրողներ Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլն անցյալ տարվա մայիսին «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որոնք զենք էին մատակարարում իսլամիստներին։

Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության համար էր մեղադրել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (199)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS