Կինը դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման` Facebook-ում խուճապ առաջացնող գրառման համար
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կինը դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման` Facebook-ում խուճապ առաջացնող գրառման համար


* 29-04-2016, 13:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 773 անգամ


Կինը դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման` Facebook-ում խուճապ առաջացնող գրառման համարTert.am: ԱՄՆ-ում դատարանը Ռոզուել քաղաքի Ժանետա Գարսա Ալվարեզ անունով բնակչուհուն դատապարտել է 1 ամսվա ազատազրկման` Facebook սոցկայքում հաղորդագրություն հրապարակելու համար, որը խուճապ է առաջացրել դպրոցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Իշխանությունների տվյալներով` կինը հաղորդագրությունը տեղադրել է հունվարի 29-ին: Դրանում կինը նախազգուշացրել է, որ իր որդին իմացել է մի քանի 8-րդ դասարանցիների` ատրճանակներ դպրոց բերելու և ուսումնական հաստատությունում հրաձգություն կազմակերպելու պլանների մասին։

Հրապարակումը շատ է վախեցրել ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին: Հաջորդ օրը մոտ 160 աշակերտ չի եկել դպրոց, այդ օրը ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ։

Դպրոցի ղեկավարությունն Ալվարեզին մեղադրել է խուճապային տրամադրություններ առաջացնելու համար: Բացի ազատազրկումից, նրան պարտավորեցրել են նաև 29 դոլար վճարել` գործընթացի հետ կապված ծախսերի համար։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS