X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գնահատվել են զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները


* 28-04-2016, 15:37 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 1274 անգամ


Գնահատվել են զոհված զինծառայողների ընտանիքների կարիքներըԼեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության իրականացման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի N 265-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը: Աշխատանքները կազմակերպվել են հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անմիջական աշխատանքներն ընտանիքների հետ իրականացվել են տեղերում ձևավորված խմբերի կողմից, որում ընդգրկվել են ՀՀ մարզերում և Երևանում սոցիալական աջակցության տարածքային մարմինների, ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի և տարածքային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները:


Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են ընտանիքների կոմունալ-կենցաղային հարմարությունները և այլ տվյալներ:


Ուսումնասիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ:

Ըստ բնակության վայրի` Երևան և ՀՀ 9 մարզեր:

Ստորև ներկայացվում է 64 զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքների ընդհանուր տեղեկատվությունը, առկա է նաև նրանցից յուրաքանչյուրի սոցիալական կարիքների գնահատման տեղեկանքը` ներառյալ առաջնահերթ համարված առաջարկություններով:

Ուսումնասիրված ընտանիքներից

1.Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
Մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ: Երեխաների թիվը կազմում է ընդամենը 17:

2. Ուսանող ունեցող ընտանիքներ
Զոհված 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ:

3. Զբաղվածություն և աշխատանքի կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն ցանկություն են հայտնել աշխատել: Որոշ դեպքերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ:

4. Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության և սպասարկման կարիք
Զոհված զինծառայողների ընտանիքների որոշ անդամներ ունեն առողջական խնդիրներ, բժշկական հետազոտության կարիք, որոշները` վիրահատության կարիք, ինչպես նաև` հոգեբանական ծառայության:

5. Վարկային պարտավորություններ, կոմունալ վարձավճարների հետ կապված կարիքներ
Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասն ունեն նաև վարկային պարտավորություններ, իսկ որոշ ընտանիքներ` նաև կոմունալ վճարումների դիմաց:


6. Պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմում ծառայողի առկայություն
Զոհված 3 զինծառայողների եղբայրները պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներ են:

Նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը ի սկզբանե գտնվել են նաև ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տվյալ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության և պաշտպանության բանակի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել են և շարունակում են տրամադրվել դրամական օժանդակություններ: Ընդ որում, պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար` մարտական գործողությունների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1.4 մլն դրամ հուղարկավորության կազմակերպման և 700.000 դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, իսկ ընտանիքների անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ` օրենսդրությամբ սահմանված չափերով:

Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին: Եվ այս գործընթացները առավել նպատակային և հասցեական դարձնելու համար առաջարկում ենք դնել համակարգային հիմքերի վրա` ընդգրկելով «սոցիալական աշխատողի» ինստիտուտը:

Աշխարհազորայինների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների իրականացումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:

Միաժամանակ, նախնական ուսումնասիրություն է կատարվել նաև մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններում բուժվող զինծառայողների կարիքները, որի շրջանակներում կատարվել է այցելություն 7 հիվանդանոց: Բնականաբար նրանք բոլորը ստանում են շատ բարձրակարգ ծառայություններ մեր առողջապահական հաստատությունների և բժիշկների կողմից, և նախատեսում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նրանց` հետագա սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (338)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS