X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լրատվական կայքերը կարող են գումար գանձել նյութերի տակ մեկնաբանություն թողնելու համար. Bloomberg


* 25-04-2016, 14:17 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 732 անգամ


Լրատվական կայքերը կարող են գումար գանձել նյութերի տակ մեկնաբանություն թողնելու համար. BloombergTert.am: Ներկայում հրատարակիչներն այնպիսի բարդ հարաբերությունների մեջ են տարատեսակ նյութերի տակ մեկնաբանություններ թողնող ընթերցողների հետ, որ բազմաթիվ լրատվական կայքեր արգելափակել են մեկնաբանություն թողնելու գործառույթը:

Սակայն ամերիկացի գործարար Մայքլ Ռոբերթսոնը գործառույթի արգելափակմանն այլընտրանք է առաջարկում, ըստ որի՝ լրատվական կայքերը կարող են գումար գանձել մեկնաբանությունների դիմաց, գրում է InoPressa-ն` ներկայացնելով Bloomberg-ի անդրադարձը:

«Եթե մեզ հաջողվի մեկնաբանությունները վերածել եկամտի աղբյուրի, հրատարակիչները կրկին կգործարկեն այդ գործառույթը, բացի այդ՝ դրա շնորհիվ մեկնաբանությունների որակը զգալի կբարձրանա»,-ասել է SolidOpinion.com ընկերության ղեկավար Ռոբերթսոնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս այս մեխանիզմը ներդրվել է San Diego Union-Tribune պարբերականի կայքում։ Խմբագրության ներկայացուցիչները մանրամասնել են, որ մեկնաբանություն թողնել ցանկացող ոչ բոլոր մարդիկ են պարտավոր վճարել: Նշվում է, որ «Մեկնաբանություններ» բաժնում վաճառվում են միայն մեկնաբանություն թողնելու լավագույն, ամենատեսանելի վայրերը։

Ռոբերթսոնի կարծիքով՝ քաղաքական կազմակերպությունները պատրաստակամություն կհայտնեն գնելու իրենց քաղաքական ծրագրերին վերաբերող նյութերի տակ մեկնաբանություններ թողնելու լավագույն վայրերը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (292)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS