X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան


* 18-04-2016, 19:34 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 837 անգամ


Այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արամ ԱսատուրյանTert.am: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 49 վիրավոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով՝ վիրավորներից 3-ը Երկրապահ կամավորականների միության անդամներ են, մնացած 46-ը` սպաներ և ժամկետային զինծառայողներ:

Հոսպիտալի տնօրենը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ մեկ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վերջինս երկու օր առաջ է Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել Երևան: Զինծառայողը ստացել է գլխի թափանցիկ վիրավորում:

Արամ Ասատուրյանի հաղորդմամբ՝ վիրավորներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնց վիճակը գնահատվում է ծանր:

Մյուս վիրավորների վիճակը բավարար է կամ բավարարին մոտ, և առայժմ դուրս գրվողներ չկան:

Ինչ վերաբերվում է այս գիշեր շփման գծում վիրավորված զինծառայողներին, Արամ Ասատուրյանն ասել է, որ նրանք դեռևս չեն տեղափոխվել Երևան, իսկ տեղափոխումը կախված է նրանց առողջական վիճակից և անհրաժեշտությունից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (348)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS