X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սոցիալական արտոնություններ՝ զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում


* 18-04-2016, 19:20 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 1119 անգամ


Սոցիալական արտոնություններ՝ զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքումԶոհված զինծառայողների ընտանիքներում կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ: Մասնավորապես, զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները՝ ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը, ինչպես նաև զոհվելու դրությամբ աշխատանքային կենսաթոշակի իրավունքով տարիքը լրացած կամ հաշմանդամ ծնողները և ամուսինը ունեն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում:

«Բացի դա, ի լրումն զինվորական կենսաթոշակի զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվում և վճարվում է նաև պարգևավճարներ: Ի լրումն զինվորական կենսաթոշակի՝ յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի այլ անդամը՝ ծնողները, ամուսինը, 13 հազար դրամի պարգևավճար: Աշխատանքային կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամը ստանում է 31 հազար դրամ պարգևավճար և ևս 30 հազար դրամ, որ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին տրվում է հավելում յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ»,-տեղեկացրել է Սմբատ Սաիյանը:

Մանրամասնելով ներկայացրածը՝ Սմբատ Սաիյանը բացատրել է. «Օրինակ, եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի դեպքում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական»:


Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (24)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS