X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սիսլյան. Մեր անվտանգությունն ամրապնդելու համար դեռ 7 շրջան էլ պիտի ազատագրենք


* 14-04-2016, 16:09 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 956 անգամ


Սիսլյան. Մեր անվտանգությունն ամրապնդելու համար դեռ 7 շրջան էլ պիտի ազատագրենքAysor.am: Ադրբեջանի գործողությունների մեջ անակնկալ ոչինչ չկար։ Տարիներ շարունակ այդ երկիրը փորձել է ԼՂՀ տարածքներ յուրացնել, իսկ ապրիլյան հարձակումը, պարզ է, իրականացրել է գերտերությունների կանաչ լույսի ներքո: Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով քառօրյա պատերազմական գործողություններին, այս մասին ասել է ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:

Նա իր ցավակցությունն է հայտնել բոլոր զոհվածների հարազատներին ու ընտանիքներին և ընդգծել, որ այս հողը կարողացան պահել միայն այդ երիտասարդները: «Փառք մեր երիտասարդ զինվորներին, որ կարողացան հայրենի հողը պահել»,-ասել է նա:

Վ. Սիսլյանի խոսքով՝ հակառակորդի կողմից ամեն օր կարելի է հարձակում սպասել և դա նորություն չէ մեզ համար: «Ակնհայտ է, որ հայերի նկատմամբ ատելությունն այդ երկրում ամեն օր ավելի ու ավելի է խորանում։ Այնտեղ ամեն օր ոչ թե հայրենասիրական, այլ ուղղակի վայրենի տեքստերով երգեր են հնչում»,-ասել է նա:

Վ. Սիսլյանն ընդգծել է, որ հայ զինվորն անհաղթ է իր ոգով, բայց պակաս կարևոր չէ նաև ժամանակակից զինամթերք ունենալը։ «Այս օրերին բոլորը մի կողմ էին թողել իրենց քաղաքական համոզմունքները և միասնական կերպով ուղևորվում էին սահման: Ամբողջ հայությունը միացավ, և տա Աստված, որ այդ միասնությունը հարատև լինի: Բացի դա՝ ուզում եմ, որ դիրքերում ավելի ուշադիր լինեն, որ յուրաքանչյուր զինվոր մտածի, որ սահմանին իր և իր ընկերների կյանքի հարցն է դրված։ Մեր մեղքը, երևի, այն էր, որ ադրբեջանական կողմի հարձակումը հանկարծակի էր»,-ասել է նա՝ հավելելով նաև, որ մեր իշխանությունը ևս պետք է յուրաքանչյուր զինվորի անհատական ուշադրություն դարձնի՝ սկսած կիսագուլպաներից մինչև վերջին մանրուքը:



Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (281)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS