X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Համացանցում է հայտնվել Դոնի Ռոստովում Boeing-ի կործանման ամբողջական տեսանյութը


* 22-03-2016, 12:40 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 952 անգամ


Համացանցում է հայտնվել Դոնի Ռոստովում Boeing-ի կործանման ամբողջական տեսանյութըTert.am: YouTube տեսահոսթինգում հրապարակվել է տեսանյութ, որում երևում են մարտի 19-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի վերջին վայրկյանները, հաղորդում է korrespondent.net-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը փաստացիորեն ուղղահայաց կերպով ցած ընկնում, Boeing-ը հարվածում է գետնին, ինչից հետո պայթում է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։

Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (232)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS