X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ Առաքելական եկեղեցին նշեց «Ծաղկազարդը»


* 21-03-2016, 16:19 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1066 անգամ


Հայ Առաքելական եկեղեցին նշեց «Ծաղկազարդը»Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 20-ին նշեց Ծաղկազարդի տոնը: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նշվում է զատկից մեկ շաբաթ առաջ: Այդ օրը Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբն է: Ծաղկազարդը, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել Ծառզարդարը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների Սուրբ խորանների վարագույրները և պատարագը մատուցվում է բաց վարագույրների ներքո: Կիրակի առավոտյան Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում օրհնվել են ձիթենու և ուռենու ոստերը, այնուհետ դրանք բաժանվել են հավատացյալ ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում էին հեթանոսներին, որոնք պտղաբերեցին Քրիստոսին ընծայվելուց հետո միայն: Հաջորդիվ մատուցվել է պատարագ, որից հետո կատարվեց նաև մանուկների օրհնության կարգը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (373)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS