X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հռոմի պապը Գյումրիի Սրբոց Նահատակաց տաճարին խորհրդանշական քար է նվիրել


* 8-03-2016, 14:02 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1056 անգամ


Հռոմի պապը Գյումրիի Սրբոց Նահատակաց տաճարին խորհրդանշական քար է նվիրելYerkirmedia.am: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկե տաճարին նվիրել է խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության և հաղորդության:

Հայ կաթողիկե առաջնորդարանի մամուլի դիվանի հաղորդմամբ, քարը Սրբազան Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին՝ հատուկ նամակի հետ միասին:

2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած քարը զետեղված էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մեջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության տոնին:

Գրված է նաև, որ այս քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ, որը հաջորդն է Պետրոս առաքյալի, և որպես մասնակցություն հոգևոր շնորհների հոբելյանական տարվա»: Կարդինալն այնուհետև գրում է. «Լիահույս ենք, որ Ողորմության Սուրբ Տարվա ընթացքում ձեր սրտերը խաղաղությամբ կլցվեն, ինչը աստվածատուր մի շնորհ է, որպեսզի կարողանաք սերմանել բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր հանդիպելու են ձեզ»:

Խորհրդանշական քարը կզետեղվի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատին՝ նշում են առաջնորդարանից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (344)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0