X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Fitch-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի


* 27-02-2016, 13:24 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 572 անգամ


Fitch-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակիTert.am: Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը որոշում է կայացրել նվազեցնել Ադրբեջանի վարկային վարկանիշը` «BBB-»-ից մինչև «աղբային» «BB+», հայտնում է Bloomberg գործակալությունը։

«Նավթի ցածր գներն էապես վատացրել են երկրի ֆինանսական դրությունը»,- նշել են գործակալության վերլուծաբանները:


Նրանց խոսքով՝ վարկանիշի նվազման մասին որոշման վրա ազդել է երկրի իշխանությունների` ծախսերը և եկամուտները համակարգելու անկարողությունը` նավթի գների ավելի ցածր կոնյունկտուրային ֆոնին, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանշային գործողություն առաջացնել:

Գործակալության ներկայացուցիչները կանխատեսել են նաև 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի կրճատում 3.3%-ով։

Ավելի վաղ Raiffeisen Bank International-ի վերլուծաբանները հայտարարել էին, որ Fitch միջազգային վարկանշային գործակալությունն ուրբաթ պլանային կարգով կվերանայի Ադրբեջանի վարկային վարկանիշը և կարող է այն իջեցնել մեկ մակարդակով՝ մինչև «աղբային» մակարդակի։

Փետրվարի սկզբին մեկ այլ միջազգային վարկանշային գործակալություն՝ Moody’s-ը, նվազեցրել է երկրի վարկանիշը մեկ մակարդակով՝ ներդրումայինից ցածր մակարդակի՝ «Ba1»-ի, իսկ դրանից օրեր առաջ նվազեցվել է Ադրբեջանի սուվերեն վարկանիշը S&P վարկանշային գործակալության կողմից՝ «BBB-»-ից մինչև «BB+»։

Գործակալությունների որոշումը երկրի տնտեսության համար նավթի գների անկման բացասական հետևանքների արձագանքն է։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS