X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի այցը Հայաստան


* 19-02-2016, 12:56 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 894 անգամ


Սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի այցը ՀայաստանAzatutyun.am: Այս տարվա սեպտեմբերին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Այդ մասին տեղեկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը Մայր Աթոռում մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխատանքները կավարտի վաղը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ ընթացող ժողովի ժամանակ որոշվել է նաև Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ԳՀԽ-ի ժողովի ընթացքում ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2015 թվականի գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:

Ըստ ներկայացված տվյալների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 742 է, որոնցից 54-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 48-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 40-ը՝ աբեղա, 469-ը՝ քահանա, 131-ը՝ սարկավագ: Հայաստանի Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 51 հոգևոր սպասավորներ: Հայաստանի քրեակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում 7 հոգևորականներ:

2015 թվականին Մայր Աթոռի բաժիններում աշխատել է 1206, Հայաստանի թեմերում և Լեռնային Ղարաբաղում` 1359 անձ: Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 295 սան:

Անցած տարի Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում օծվել են 21 նոր եկեղեցիներ: Շինարարության և վերանորոգման փուլում են գտնվում 34 եկեղեցիներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (373)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS