X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դատարանը լսելու է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին


* 22-01-2016, 13:18 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 820 անգամ


Դատարանը լսելու է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներինԴատական նիստը մեկնարկեց միջնորդությամբ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդեցին տրամադրել ռուսական կողմի մոտ գտնվող քրեական գործի փաստաթղթերը: Փաստաբաններին հետաքրքրում էր արդյոք այլ քրեական գործեր հարուցվել են, թե ոչ՝ նկատի ունենալով Պերմյակովի առողջական խնդիրները, զորակոչումն ու զենք կրելը:

Միջնորդությունը չառարկեցին ոչ դատախազը, ոչ ամբաստանյալը: Դատավոր Հարություն Մովսեսյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել: Դատարանի որոշումից դժգոհեցին: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հայտարարություն արեց. «Ոչ պաշտպանական, ոչ մեղադրող կողմը որևէ ապացույց պահանջելու իրավունք չունի, սա է Ձեր որոշումից բխում: Քրեական դատավարության նորմ գոյություն ունի, մենք հիմա կարող ենք միջնորդություն ներկայացնենք: Եթե մենք ձեռքի տակ ունենանք այդ փաստաթղթերը, մեր հարցադրումներն էլ այլ կլինեն, հակառակ դեպքում նույն գործը մի քանի անգամ ենք անելու: Հնարավոր է լինեն հարցեր, որոնք պիտի հնչեցնեինք կամ՝ հակառակը: Միջնորդության քննարկումը հետաձգելու որոշում կայացնելով դատարանը խախտեց քրեական դատավարության օրենսգիրքը»:

Դատական նիստը շարունակվեց: Ընթերցվեց մեղադրական եզրակացությունը: Վալերի Պերմյակովը դատարանին հայտնեց՝ համաձայն է մեղադրանքի հետ, իրեն մեղավոր է ճանաչում ամեն ինչում: Մեղադրողը միջնորդեց լսել տուժողի իրավահաջորդներին, վկաներին, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, այնուհետ հարցաքննել ամբաստանյալին:
Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ վկաներին դուրս հրավիրել դահլիճից և պայմաններ ապահովել, որպեսզի դադարեցվի ձայնի հեռարձակումը ուղիղ եթերում: Միջնորդությունը բավարարվեց: Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում:


Դատարանը լսելու է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին

Դատարանը լսելու է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (118)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS