X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը Ամանորին


* 30-12-2015, 13:42 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 722 անգամ


ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը ԱմանորինՀՀ առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ, որում ասված է.

"Սիրելի՛ բուժաշխատողներ, հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ և չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը՝ առողջությունը:

Պետությունն այսօր մշակում և իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարակման որակի բարձրացման նպատակով առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված մեր երկրի նախաձեռնությունները պետք է կյանքի կոչվեն՝ նպաստելով բնակչության բժշկական օգնության որակի բարելավմանը և մատչելիության ապահովմանը: Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է, որն էլ ավելի է մեծացնում սպիտակ խալաթը պատվով կրող բուժաշխատողի պատասխանատվությունը, ընդգծում նրան տրված բարձր կոչումը: Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրերն անցկացնելու են աշխատավայրում, սահմանում՝ հայ զինվորի կողքին և հոսպիտալներում:

2016 թվականին ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ:

Ամանորյա շնորհավորանքս ուղղում եմ նաև Արցախի և Սփյուռքի բուժաշխատողներին և բոլոր մեր հայրենակիցներին":


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (440)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS