X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզվել են անչափահաս տղայի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները


* 29-12-2015, 13:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 804 անգամ


Պարզվել են անչափահաս տղայի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ:

2015 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:50-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի անչափահաս մի բնակիչ:

Պարզվել է, որ երեխան հրազենային վնասվածք է ստացել Վարդենիս քաղաքի Ս.Գրիգորյան 9 հասցեում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 7,62X25 մմ տրամաչափի պարկուճներ։

Դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են անչափահասի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ հայր և որդի Դավիթ և Մհեր Համբարձումյանները, նշված հասցեում վիճաբանել են երկու այլ անձանց՝ Ա.Շաբոյանի և Պ.Պողոսյանի հետ, որի ժամանակ Մ. Համբարձումյանը տանից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել, որի հետևանքով վիճաբանությանը ներկա գտնվող վերջինիս անչափահաս որդին ստացել է մարմնական վնասվածք:
Այնուհետև Ա.Շաբոյանը և Պ.Պողոսյանը նստել են Ա.Շաբոյանի կողմից վարվող «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենան և փորձել են հեռանալ դեպքի վայրից: Այդ ընթացքում հնչել է երկրորդ կրակոցը, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախ կողային ապակին:

Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել վիճաբանությանը ներկա անձինք, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 3 անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Մ.Համբարձումյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտե

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (213)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS