X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վալերի Պերմյակովի դատավարությունը դռնբաց է


* 14-12-2015, 18:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 924 անգամ


Վալերի Պերմյակովի դատավարությունը դռնբաց էԴատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը և ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը լրագրողների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են դեկտեմբերի 18-ին կայանալիք Վալերի Պերմյակովի դատավարությանն առնչվող տեխնիկական մի շարք հարցեր: Լրագրողներին վստահեցրել են, որ հավուր պատշաճի պայմաններ կապահովվեն, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողանան լուսաբանել դատավարությունը: Կապահովվեն ուղիղ հեռարձակումներ: Դահլիճում և ռազմաբազայի մուտքի մոտ կլինեն դատական կարգադրիչներն ու ոստիկանները: Նկատի ունենալով, որ 102-րդ ռազմաբազայի նիստերի դահլիճը փոքր է, դրսում 2 վրան կտեղադրվի, որտեղ հեռուստացույցներ կլինեն: Եվ՛ լրագրողները, և՛ քաղաքացիները կկարողանան նիստին հետևել նաև այդ տարբերակով: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր վրանում 50-70 մարդ կարող է գտնվել: Դատական դեպարտամենտի ղեկավարը հայտարարել է` Վալերի Պերմյակովի դատավարությունը դռնբաց է, մուտքն ազատ է բոլորի համար, բայց տեղերն են սահմանափակ: Ուստի` հեռուստացույցներ կտեղադրվեն նաև ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի շենքում` նիստի ընթացքին հետևել ցանկացող քաղաքացիների համար: Կարեն Փոլադյանը հավելել է` "Այս ամենով հանդերձ թույլ չենք տա որևէ մեկին անկարգություն հրահրել": Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին կայանալու է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Նիստն արտագնա է` տեղի կունենա ռուսական 102 ռազմաբազայում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (152)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS