X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պատարագ՝ նվիրված Մծբնեցի հայրապետի հիշատակին


* 12-12-2015, 15:19 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 921 անգամ


Պատարագ՝ նվիրված Մծբնեցի հայրապետի հիշատակինԳյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվել է պատարագ՝ նվիրված Մծբնեցի հայրապետի հիշատակին: Նա եկեղեցու սիրված սրբերից է: Կատարած բազմաթիվ հրաշքների շնորհիվ, նրան կոչել են սքանչելագործ: Սուրբ Գրիգոր Լուսավորչի նմանակիցն ու ազգակիցը՝ Հակոբը, որի մականունն է Իմաստուն, պարթևական ազգից էր, մեծն Գրիգորի հորաքույր Խոսրովուհու քրոջ որդին: Հակոբը մանկուց դաստիարակված լինելով ճշմարիտ աստվածապաշտ, թողեց իր բոլոր ազգականներին ու աշխարհի նյութապաշտությունը և ընտրեց միայնակեցությունը՝ Մծբին քաղաքից ոչ հեռու: Խստությամբ ճնշելով մարմինը, հոգով պարարտանում էր: Այսպես հանապազօրյա աղոթքով աստվածամերձ, ինչ խնդրում էր Աստծուց, անմիջապես տրվում էր: Սուրբ Հակոբը ճանապարհ է ընկնում դեպի խաչը խորհրդանշող Նոյան տապանը Արարատյան Գավառում փնտրելու: Բայց նրա ելքը Մասիս սար չի կայանում, որովհետև, երբ հոգնում է, քնում է լեռան ստորոտում: Այդ ժամանակ հրեշտակը տապանից մի կտոր է վերցնում և դնում նրա գլխի տակ: Սուրբն արթնանում է և ուրախությամբ վերադառնում՝ իր հետ բերելով օրհնված փայտը, որը խաչի կերպարանք ուներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (344)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS