X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվա-Երևան վթարից տուժածների դրամական փոխհատուցումները շարունակվում են


* 10-12-2015, 14:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 681 անգամ


Մոսկվա-Երևան վթարից տուժածների դրամական փոխհատուցումները շարունակվում ենՌԴ Տուլայի մարզի Ուզլովսկ քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից սահմանված դրամական փոխհատուցումը ստանալու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն դիմած 35 քաղաքացիների դրամական փոխհատուցումը դեկտեմբերի 4-ի դրությամբ փոխանցված է բանկային համապատասխան հաշվեհամարին, և նրանք արդեն ստացել են իրենց հատկացված գումարը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաղորդել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, նշելով, որ նրանցից 5-ը վթարի հետևանքով զոհված ուղևորների ընտանիքի անդամներ են, 15-ը՝ հիվանդանոցներում բուժում ստացած քաղաքացիներ, 15-ը՝ ավտոբուսի ուղևորներ։

«Փոխհատուցում ստանալու համար նախարարություն դիմումներ են ներկայացրել ևս 10 քաղաքացիներ, որոնց գումարները ևս կփոխանցվի բանկային հաշվեհամարին»,-ասել են նախարարության լրատվական վարչությունից՝ ավելացնելով նաև, որ վթարից տուժած մյուս բոլոր քաղաքացիները փոխհատուցումը կարող են ստանալ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնելուց անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է վթարից տուժած քաղաքացիների առողջական խնդիրներին և բուժման հարցերին, ՀՀ առողջապահության նախարարությունից Tert.am-ին հաղորդել են, որ նրանցից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, այսօր տեղափոխվել է Երևան: Քննարկվում է նաև նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող ևս մեկ հիվանդի տեղափոխման հարցը:

«Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդի մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդներից մեկին օրերս կատարվել է ողերի վիրահատություն, որը բարեհաջող է անցել»,-հաղորդել են ԱՆ լրատվական վարչությունից՝ հավելով. «Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ` մասնագիտական կոնսիլիումների արդյունքում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (307)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS