X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նոյեմբերի 2-ին կգրանցվի առաջին սառնամանիքը. Հիդրոմետ


* 31-10-2015, 15:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1908 անգամ


Նոյեմբերի 2-ին կգրանցվի առաջին սառնամանիքը. ՀիդրոմետAysor.am: 2015 թվականն, օդերևութաբանության տեսակետից, աննախադեպ ռեկորդային էր՝ ձմեռը նորմայից տաք էր, ամառն՝ աննախադեպ շոգ, իսկ հոկտեմբեր ամիսը դիտվեց պատմության մեջ երբևիցե դիտված ամենախոնավ ամիսը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ամսվա ընթացքում տեղումների քանակը նորմայից շատ է գրանցվել՝ ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը: Առատ տեղումներ են դիտվել Արարատյան դաշտում և Երևանում, որը նորմայից գերազանցել է 3.5 անգամ: Երևանի հոկտեմբեր ամսվա նորման 30 մմ էր, բայց այսօրվա դրությամբ արդեն մայրաքաղաքում տեղացել է 115մմ անձրև»,-մանրամասնել է նա:

Ըստ կանխատեսումների՝ տեղումնառատ կլինի նաև այս տարվա նոյեմբեր ամիսը: Մասնագետի խոսքով՝ օդի ջերմաստիճանը նորմայից 1 աստիճան ցածր կլինի: «Նոյեմբերի 1-ից հանրապետության տարածք են ներթափանցելու սառը օդային հոսանքները: Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են նորմայից ավելի տեղումներ: Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով: Նոյեմբերի 1-ին ձյան տեսքով տեղումներ կդիտվեն հատկապես լեռնային գոտիներում՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Արցախի նախալեռնային շրջաններում: Լոռիում, Տավուշում, Սյունիքում տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում և Երևանում կլինեն թույլ տեղումներ»,-ասել է Գ. Սուրենյանը:

Տեղումները կդադարեն միայն նոյեմբերի 2-ից, եղանակը կպարզի, պարզեցման ժամանակ էլ կգրանցվի առաջին սառնամանիքը: «Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում՝ մինչև -2 աստիճան, գետնի մակերևույթին՝ մինչև -4 աստիճան, այսինքն՝ այդ օրը կգրանցվի առաջին սառնամանիքը: Նոյեմբերի երկրորդ կեսից նույնպես կգրանցվի օդի ջերմաստիճանի անկում»,-եզրափակել է խոսքը նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (112)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS