X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բացահայտվել է 91-ամյա կնոջ սպանությունը. ձերբակալվել է 16-ամյա երիտասարդ


* 31-10-2015, 15:15 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1432 անգամ


Բացահայտվել է 91-ամյա կնոջ սպանությունը. ձերբակալվել է 16-ամյա երիտասարդՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է:

Վ.Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին իր տանը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:

Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Սիմոնյանը կենդանության օրոք կրել է ոսկե ականջօղեր, որոնք նրա սպանությունից հետո վաճառվել են ոսկու առուվաճառքով զբաղվող անձի: Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ականջօղերը ձեռք բերած և դրանք վաճառած անձանց ինքնությունը. վերջինս 16-ամյա մի երիտասարդ է:

Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի:

Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի:

16-ամյա երիտասարդը ձերբակալվել է և հարցաքննվել, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ՀՀ քննչական կոմիտե


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (111)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS