X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Անհամաձայնություններ դատարանի դահլիճում


* 30-10-2015, 15:18 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1296 անգամ


Անհամաձայնություններ դատարանի դահլիճումՀոկտեմբեր 30-ին ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Գյումրու բնակիչ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի քննությունը: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի և հարևանությամբ բնակվող Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Հարություն Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով, 2014թ. հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, իր անձնական օգտագործման "Օպել Վեկտրա" մակնիշի ավտոմեքենայով, կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ, որտեղ հանդիպել է Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված ատրճանակով, յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան: Նախորդ դատական նիստում որոշում էր կայացվել ևս մեկ վկայի` Աննա Սիմոնյանի, հարցաքննության համար թարգմանիչ ներգրավել, քանի որ, ըստ վկայի, ինքը չի տիրապետում հայերենին ամբողջապես: Թարգմանիչ Լիլիթ Ադամյանն այսօր ներկայացել էր դատարան, սակայն թարգմանչական գործունեության իրականացման հետ կապված դատարանի դահլիճում խնդիրներ առաջացան: Մասնավորապես տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ թարգմանիչը չի կարող լիազորագրով դատարանի դահլիճում թարգմանություն կատարել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS