*
Գյումրու փոստային բաժանմունքը վաղվանից փակվում է
Գյումրու փոստային բաժանմունքը վաղվանից միանալու է Լոռու մարզի փոստային բաժանմունքին, կենտրոնը կգտնվի Սպիտակում և կկոչվի Հյուսիս փոստային մասնաճյուղ: Այս մասին "Այսօր" լրատվականին տեղեկացրել է "Հայփոստ" ՓԲԸ Գյումրու փոստային մասնաճյուղի տնօրեն Թորգոմ Գևորգյանը: Որոշումը կայացրել է "Հայփոստ տրաստ մենջեմենթ" արգենտինական ընկերությունը: Թվով 15 աշխատակցի առաջարկ է արվել ամեն օր աշխատանքի գնալ Սպիտակ, սակայն վերջիններս հրաժարվել են` պատճառաբանելով, որ ընդամենը միջինը 60 հազար դրամ են վաստակում, հավելել է Թորգոմ Գևորգյանը: Թեմայի առնչությամբ այլ մանրամասներ կփորձենք ներկայացնել "Այսօր"-ի սեպտեմբերի 29-ի թողարկումներում:
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ