X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը


* 12-09-2015, 18:42 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1022 անգամ


Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնըԱյս տարի սեպտեմբերի 13-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը: Տոնը շարժական է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման` վեր բարձրացման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Տոնի առիթով հայ առաքելական եկեղեցիներում պատարագ է մատուցվում: Չնայած Խաչվերացի տոնը ուրախ տոն է, սակայն դրա վերաբերյալ մարդկանց պատկերացումները միանշանակ չեն: Ժողովրդի մեջ արմատացած սովորույթ կա. սուրբ Խաչը սգո արարողություն է, այդ իսկ պատճառով այս օրերին մկրտություններ և հարսանիքներ չեն կատարվում: Տոնի սխալ ըմբռնումը Տեր Փավստոս քահանան կապում է ժողովրդի անտեղյակության հետ: Նրա խոսքերով, նման կարծիքը տարածում են կրոնից ու սովորույթներից անտեղյակ մարդիկ, ինչին էլ երբեմն հետևում է ժողովուրդը: Եկեղեցական 5 տաղավար տոնի հաջորդ օրն է մեռելոց հիշատակման օրը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (294)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS