X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից


* 12-09-2015, 17:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 947 անգամ


Հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրիցԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում արձանարգվել էին աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր:

Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:

Ջրագծի ամբողջական ուսումնասիրման ժամանակ պարզ դարձավ, որ այն սնում է նաև Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ ևս։ Առողջապահության նախարարության մասնագետների խմբերը Արագածոտնի մարզի այդ համայնքներում ևս հայտանբերել են հիվանդներ, ովքեր գանգատվել են ստամոքսաղիքային երևույթներից: Նրանք տարբեր տարիքի են, բոլորի մոտ հիվանդությունն արտահայտված է թեթև ընթացքով:

Տեղում իրականացված ջրի քիմիական, և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ լաբորատոր հաստատվել է շիգելոզ (դիզինտերիա): Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմուք է հոսպիտալացվել է 17 հիվանդ, որոնց վիճակն այսօր գնահատվում է միջին ծանրության, ունեն լավացման դրական տեղաշարժ:

Նշենք, որ «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության հետ խստացվել է հսկողությունը խմելու ջրի ցանցի նկատմամբ՝ ապահովելով լիարժեք վարակազերծում՝ գերքլորացում:

Իրավիճակի գնահատման և նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել են բակային համայցեր:

Բոլոր հիվանդների տնային օջախներում իրականացվել է ախտահանում՝ կոնտակտ-կենցաղային գործոնով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Բնակչության շրջանում աղիքային վարակների կանխարգելման հարցերի շուրջ իրականացվել է բժշկահիգիենիկ կրթում:

Համադրելով հիվանդների և խմելու ջրի ցանցի նմուշների լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև համաճարակաբանական վերլուծությունների տվյալները կարելի է եզրակացնել, որ հիվանդության արձանագրման պատճառը ջուրն է:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը թունավորումների բոլոր դեպքերի ժամանակ հիվանդներին տրամադրում է անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ:



ՀՀ ԱՆ


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (183)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS