X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զորավարժությանը մասնակցող հայկական ստորաբաժանումն արժանացել է գերազանց գնահատականի


* 11-09-2015, 19:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1013 անգամ


Զորավարժությանը մասնակցող հայկական ստորաբաժանումն արժանացել է գերազանց գնահատականիՍեպտեմբերի 10-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացված «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը:

Մարտական հրաձգությամբ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Զորավարժությանն ընդգրկված հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները: ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են պայմանական թիրախները և արձանագրել են գերազանց արդյունքներ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը սեպտեմբերի 10-ի երեկոյան վերադարձել է Հայաստան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (190)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS