X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Երևանն առաջարկում է, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան մտնեն տեղական անձնագրերով


* 10-09-2015, 19:27 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1408 անգամ


Երևանն առաջարկում է, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան մտնեն տեղական անձնագրերովAzatutyun.am: Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող և իրականացվող քայլերի մասին։

Վարչապետը հանձնարարեց ռուս գործընկերների հետ քննարկել Ռուսաստանի քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը Հայաստան ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա Ռուսաստանի շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Այսօրվա նիստում կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Արձանագրության կնքման արդյունքում Հայաստանի քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ Բելառուսի տարածքում գտնվելու, այդ թվում` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:

Գործադիրը նաև համաձայնություն տվեց «Հայաստանի կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ կառավարության, համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով, համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (256)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS