X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց. 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է. լրացված


* 10-09-2015, 14:24 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1548 անգամ


Թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց. 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է. լրացվածՍեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ին առողջապահության նախարարությունն «Արտաշատի ԲԿ-ից» տեղեկատվություն է ստացել Բաղրամյան գյուղի դպրոցից 7 երեխայի դիմելու վերաբերյալ։ Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ:

Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Բոլորն էլ հոսպիտալացված են «Արտաշատի ԲԿ»-ում և ստանում են համապատասխան բուժում: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել: ՀՀ առողջապահությ ան նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար:

Աշխատանքները շարունակվում են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS