X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

54-ամյա որդին կասկածվում է 80-ամյա մորը սպանելու և տան ավտոտնակում թաղելու մեջ


* 29-08-2015, 17:18 | Բաժին: Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1614 անգամ


54-ամյա որդին կասկածվում է 80-ամյա մորը սպանելու և տան ավտոտնակում թաղելու մեջShamshyan.com: Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես Հրազդան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամանել են Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տուն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված տանը պատկանող ավտոտնակում հողի մեջ թաղված հայտնաբերել են տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին: Վերջինս օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա որդին՝ 54-ամյա Հայկազ Նազարյանը, ում երեկ՝ օգոստոսի 28-ին, տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունն ամբողջովին բացահայտելու ուղղությամբ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (414)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS