Գեղարքունիքի ճամբարի երեխաների մոտ աղիքային վարակ է. ՀՀ ԱՆ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գեղարքունիքի ճամբարի երեխաների մոտ աղիքային վարակ է. ՀՀ ԱՆ


* 31-07-2015, 16:57 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1256 անգամ


Գեղարքունիքի ճամբարի երեխաների մոտ աղիքային վարակ է. ՀՀ ԱՆՀուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն: Տեղի և նախարարության մասնագետներն անմիջապես մեկնել են ճամբար, իրականացրել համաճարակաբանական հետազոտություն: Արդյունքում հայտնաբերվել է, որ ևս 16 երեխա` 14 և բարձր տարիքի, ունի նմանատիպ գատգատներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:


Մասնագիտական խումբը տեղում իրականացրել է անհրաժեշտ աշխատանքները, կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, խմելու և ափամերձ ջրից, սննդամթերքից:


Հուլիսի 31-ի, ժամը 14-ի դրությամբ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարտունու ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, 4-ը դեռևս բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական միտումով, 1-ը` բավարար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS