X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բողոքը մերժվել է. Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը


* 30-07-2015, 16:26 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 858 անգամ


Բողոքը մերժվել է. Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ըPanARMENIAN.Net: Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դատապաշտպանների բողոքի դիմումը տնային կալանքի ժամկետի երկարացման դեմ: Այսպիսով Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը, հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը դատարանում աղբյուրի վրա հղումով:

«Դատարանը չի բավարարել բողոքարկման դիմումը` անփոփոխ թողնելով դատարանի որոշումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հուլիսի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգեց «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Քննությունը խնդրել էր երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը:

Դատարանն իր որոշմամբ նաև մերժեց պաշտպանության խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին: «Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, ինչպես նաև՝ ՌԴ-ի և Հայաստանի երկքաղաքացիություն Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և դատարանից: Բացի այդ, նա բավական գումար ունի, որոնց միջոցով խափանման ձևը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը», - ասել է դատախազը: Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնել պատճառաբանություններին՝ հայտարարելով, որ այժմ պաշտպանյալը չունի անձնագիր, այդ պատճառով նա չի կարողանա թաքնվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (256)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS