X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայտնաբերված Boeing 777-ի թևի հատվածը կարող է մոտ 1 տարի առաջ անհետացած ինքնաթիռի բեկորը լինել


* 30-07-2015, 14:54 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 720 անգամ


Հայտնաբերված Boeing 777-ի թևի հատվածը կարող է մոտ 1 տարի առաջ անհետացած ինքնաթիռի բեկորը լինելTert.am: Հնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզու ափին հայտնաբերվել է ինքնաթիռի բեկոր, որն ըստ օդային անվտանգության մասնագետների՝ մեծ հավանականությամբ կարող է Malaysian Airlines ավիաընկերության անհետ կորած MH370 ինքնաթիռի մի հատվածը լինել, գրում է The Independent-ը:

Նշվում է, որ Մալայզիայի տրանսպորտի փոխնախարար Աբդուլ Ազիզ Կապրավին հայտարարել է, որ նա «գրեթե համոզված է», որ Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզու ափին գտնված բեկորները պատկանում են Boeing 777-ին:

«Գրեթե հաստատ է, որ այն պատկանում է Boeing 777 ինքնաթիռին: Այդ մասին ինձ ասել է մեր գլխավոր քննիչը»,- հայտարարել է նա:

Գտնված բեկորներն ուսումնասիրում են Ավստրալիայի և Ֆրանսիայի իշխանությունները, Մալայզիան մի խումբ փորձագետներ է ուղարկել կղզի:

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հաստատել է թերթին, որ Ֆրանսիայի իրավապահները դեպքի վայրում են՝ բեկորն ուսումնասիրելու համար:

Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնող Boeing-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, կորել է ռադարների էկրաններից 2014 թվականի մարտի 8-ին:

Ինչպես նշում է թերթը, կղզին բավականաչափ հեռու է գտնվում այն հատվածից, որտեղ մասնագետներն իրականացնում էին կորած ինքնաթիռի որոնումները: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ գտնված բեկորը տարվա ընթացքում տեղաշարժվել է օվկիանոսի հոսանքների կողմից:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում գտնող ոստիկանությունը, հաշվի առնելով գտնված բեկորի վիճակը, կարծում է, որ հատվածը կարող էր ջրի տակ մնացած լինել մոտ մեկ տարի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (250)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS