X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Ցայգ" ՀԸ կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է 2 մլն 572 հզ. 400 դրամ


* 30-06-2015, 22:34 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 1395 անգամ


"Ցայգ" ՀԸ կազմակերպած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվել է 2 մլն 572 հզ. 400 դրամ"Ցայգ" մարզային հեռուստաընկերությունն այսօր ուղիղ եթերում իրականացրեց հեռուստամարաթոն՝ Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու նպատակով: Նախաձեռնությանն իրենց աջակցությունը բերեցին տարբեր կառույցներ, կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ ու գործարարներ: Հեռուստամարաթոնի ընթացքում խոշոր գումարային ներդրումներ են կատարել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, "Բալասանյանների ընտանիք" հիմնադրամը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, "Պրոգրես" համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը, թվային "Նուռ" կազմակերպությունը, "Իգիթ" ընկերությունը և այլք: Տարբեր չափի գումարային ներդրումներ են կատարել նաև արվեստագետներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ: Մարաթոնի աշխարհագրությունը եղել է ընդգրկուն: Գումարային փոխանցումներ են կատարվել նաև Նյու-Յորքից, Ֆրանսիայից, ՌԴ-ից և իհարկե հանրապետության տարբեր մարզերից: Արդյունքում հավաքագրվել է 2 մլն 572 հզ. 400 դրամ գումար:

Հեռուստաընկերությունն ու "Ցայգի" աշխատակազմն ամբողջ օրվա ընթացքում աշխատեց ու լուսաբանեց մարաթոնի գործընթացը, դրանով իսկ կատարելով հսկայական ներդրում` նպաստելով մարաթոնի կայացմանը և Գյումրիում կինոկենտրոնի ստեղծման գաղափարի իրագործմանը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (442)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS