X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է նստացույցն Ազատության հրապարակում


* 30-06-2015, 14:05 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1775 անգամ


«Ոչ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է նստացույցն Ազատության հրապարակումPanARMENIAN.Net: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում: Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ նախաձեռնողները հունիսի 30-ին ասուլիս են հրավիրելու, որի ընթացքում կներկայացնեն իրենց հետագա քայլերը, գրում է «Նովոստի Արմենիան»:

«Ոչ թալանին» շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն իր հերթին ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։

Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և կրկին մնացել են այնտեղ գիշերը։ Նրանք հայտարարել են, որ կմնան Բաղրամյան պողոտայում «մինչև հաղթական ավարտը».

«Մենք չենք ուզում մեղադրել նրանց, ովքեր երեկ որոշեցին տեղափոխվել Ազատության հրապարակ, սակայն մենք այստեղ ենք սկսել պայքարը, և այստեղ էլ այն կավարտենք։ Մենք պահանջում ենք միայն մի բան` կասեցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը»։

Հունիսի 30-ին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով ազատել պողոտան, բայց՝ ապարդյուն: Օսիպյանը ցուցարարների համար պատնեշ ծառայող աղբամանների տակ հայտնաբերել է մի քանի մետաղապլաստե ձող, որոնք, ինչպես բացատրեցին ցուցարարները, պաստառների և դրոշների համար էին: Սակայն փոխոստիկանապետը հայտաարարել էր, որ դրանք դիտարկում է որպես մահակներ, և այդ առարկաները հեռացվել են:

Քիչ ուշ ցուցարարների հետ զրուցել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Երիտասարդներին դիմելով՝ ոստիկանապետն ասել է, որ նրանք են երկրի ապագան ու նշել, որ ոստիկանությունը ունի բավականաչափ ուժ, միջոցներ՝ նստացույցը դադարեցնելու համար, բայց իրենք չեն ցանկանում «կոտրել» երիտասարդությանը: Գասպարյանը խաղաղության և համբերության կոչ է արել ցուցարարներին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (497)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS